HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեկուզ մեկ քաղբանտարկյալ մնա, մենք էլի կբողոքենք»

Ինչպես ամեն ուրբաթ, այսօր նույնպես մի խումբ կանայք հավաքվել էին գլխավոր դատախազության շենքի մոտ եւ վանկարկում էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Հավաքվածների մեծամասնությունը հետընտրական իրադարձություններից հետո անազատության մեջ հայտնվածների կանայք ու հարազատներն էին: «Արդեն երեսուներորդ անգամ նամակ ենք հանձնում գլխավոր դատախազությանը, բայց պատասխան չկա: Սակայն միեւնույն է, կարծում ենք, որ ամեն մի փոքր ակցիա նշանակություն ունի եւ իր կարեւոր գործն անում է,- ասում է նախկին արտգործնախարար Ալեքսադր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: - Իշխանությունները թող իմանան, որ մենք իրենց այսպես կոչված դատավարությունները չենք ընդունում: Եւ մեզ չի բավարարում, որ ժամանակ առ ժամանակ ոմանց բաց են թողնում: Եթե բոլորը չազատվեն, ուրեն մենք կգանք: Թեկուզ մեկ քաղբանտարկյալ մնա, մենք էլի կբողոքենք»: Մելիսա Բրաունի խոսքերով` անհնար է գուշակել, թե իրենց պայքարն ինչքան կտեւի. «Որովհետեւ դժվար է ասել, թե այդ հանցագործների (իշխանությունների) ուղեղում ինչպիսի մտքեր են պտտվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter