"ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ"-ը թողարկում է առաջին արժեկտրոնային պարտատոմսերը
Արդշինինվեստբանկը հայտարարել է իր արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման մասին:
Պարտատոմսերի բաժանորդագրության սկիզբը 2008թ. նոյեմբերի 10-ն է, տևողությունը` 25 օրացուցային օր, տեղաբաշխման օրը` դեկտեմբերի 5-ը, մարման օրը` 2009թ. դեկտեմբերի 5-ը: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ, յուրաքանչյուր արժեկտրոնը 250 ՀՀ դրամ է: Առաջին վճարումը տեղի կունենա 2009թ. մարտի 5-ին, երկրորդ վճարումը` 2009թ. հունիսի 5-ին, երրորդ վճարումը` 2009թ. սեպտեմբերի 5-ին, չորրորդ վճարումը` (անվանական արժեքի մարում) 2009թ. դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի մարումը և վճարումը կիրականացվի ՀՀ դրամով բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով` մարման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Ինչպես հաղորդում են Արդշինինվեստբանկից, առաջին թողարկման պարտատոմսերն ունեն անանխադեպ պայմաններ` դրանք իրենց շրջանառության ամբողջ ընթացքում ենթակա են Բանկի կողմից ետգնման` յուրաքանչյուր օրվա համար Արդշինինվեստբանկի կողմից նախապես սահմանված գնով: Բաժանորդագրությանը կարող են մասնակցել բոլորը` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Բաժանորդագրության ընթացքում հաշիվներին մուտքագրված գումարների նկատմամբ Արդշինինվեստբանկի կողմից կկիրառվի տարեկան 10% դրույքաչափ` մինչև պարտատոմսերի սեփականության իրավունքի գրանցումը: Թողարկվող պարտատոմսերի թիվը 150.000 է, անվանական արժեքը` 10.000 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել