HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնությունների թիվը Ղարաբաղում ավելացել է մի քանի անգամ

ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2008թ. հոկտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 729, ինչը 710-ով ավել է 2007թ. հոկտեմբեր ամսում գրանցված ամուսնությունների թվից: Թվաքանակի աճը պայմանավորված էր Ղարաբաղում անցկացված մեծ հարսանիքով, որի մասնակից զույգերն հենց այդ ամսում են գրանցվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում: ԼՂՀ արդարադատության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում գրանցվել է 2950 ամուսնություն: Իսկ Ստեփանակերտի ՔԿԱԳ բաժնի տվյալներով` Ստեփանակերտում այս տարվա սկզբից մինչեւ այսօր գրանցվել է 1203 ամուսնություն: Սա այն դեպքում, երբ 2007թ. գրանցված ամուսնությունների ընդհանուր թիվը կազմել է 519: Ամուսնությունների թվաքանակի կտրուկ աճը Ղարաբաղում պայմանավորված է ոչ միայն մեծ հարսանիքով, այլեւ պետական այն ծրագրով, ըստ որի, այս տարվա հունվարի 1-ից ամեն ամուսնացող զույգին պետության կողմից տրամադրվում է 300 հազար դրամ: Այդ իսկ պատճառով, անցած տարվա երկրորդ կեսին ամուսնացածները հիմնականում նախընտրել են իրենց ամուսնությունը գրանցել հունվարի 1-ից հետո: Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter