HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարություն

Նոյեմբերի 2-ի գիշերը կրծքավանդակի ձախ անոթային շրջանում ծակած-կտրած վերքով եւ միջին աստիճանի ալկոհոլային հարբածությամբ «Գորիսի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 25-ամյա Գրիգոր Ս.-ն: «Նա մեկնած օպերատիվ խմբին բացատրություն է տվել, որ վնասվածքն ստացել է իրենց շենքի բակում վայր ընկնելու հետեւանքով»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը: Սակայն նոյեմբերի 6-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված 22-ամյա Ալիկ Հ.-ն խոստովանել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության եւ քաշքշուկի ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակահարել է ինքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter