HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Սաֆարյանը ծանոթ չէ բանակցության մանրամասներին

«Այսօր Հայաստանը կարո՞ղ է ստանալ Ղարաբաղի անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան այն անվտանգության գոտին է` ազատագրված տարածքները»,-այսօր մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց ԲՀԿ ֆրակցիայի քարտուղար Արամ Սաֆարյանին: Արամ Սաֆարյանը այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում հնչած շատ հարցերի տալիս էր խուսափողական պատասխաններ, այս հարցին պատասխանեց հետեւյալ կերպ. «Հրադադարը 15 տարի պահպանվում է այն պատճառով, որ հայկական զինուժը պաշտպանունակ է եւ նպաստավոր է մեր ռազմաքաղաքական դիրքը, եւ եթե Ադրբեջանը հույս ունենար, որ այդ դիրքը կարող է խախտել, ապա հիմա սկսել էր պատերազմ»: Արամ Սաֆարյանը նշեց, որ ծանոթ չէ բանակցության մանրամասներին, եւ գտնում է, որ այդ մանրամասներին ծանոթ են հանրապետությունում 3-4 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter