«Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող գործընթացները սկզբունքորեն համահունչ են Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրերին»
Այս մասին լրագրողներին հայտնել է ԲՀԿ ֆրակցիայի քարտուղար Արամ Սաֆարյանը:
Կուսակցական մոտեցումների համաձայն Ղարաբաղյան կարգավորումը կարող է հիմնվել 3 առանցքների վրա` ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանական հանրապետության մաս, որովհետեւ Արցախը վաստակել է իր ինքնուրույն լինելու իրավունքը, ԼՂՀ-ն պետք է ցամաքային սահման ունենա ՀՀ-ի հետ` ձեւն ու չափը կարող է լինել բանակցությունների առարկա, ԼՂՀ-ի ժողովուրդը պետք է ունենա իր երկրում ապրելու բնական իրավունք, որը երաշխավորված կլինի միջազգայնորեն:ԲՀԿ-ն ողջունում է Մոսկովյան պայմանագիրը, քանի որ, ինչպես նշեց Ա. Սաֆարյանը, կա 3 կարեւոր սկզբունք` կողմերը եկան համաձայնության, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցություններին այլընտրանք չկա, Հարավային Կովկասում բացառվում է ուժային լուծումները, բանակցությունները պետք է շարունակվեն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Ըստ Ա. Սաֆարյանի, եթե Ադրբեջանական կողմը ընդունի ԼՂՀ-ի ժողովրդի անկախ ապրելու իրավունքը, բոլոր մնացած հարցերը կարող են լուծվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել