HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրան-Հայաստան երկաթգիծն արժե 1 մլրդ դոլար

«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինը հայտնել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի արժեքը կկազմի ավելի քան 1 մլրդ դոլար: Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելով Վ.Յակունինը նշել է , որ եթե Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը այս նախագիծը ֆինանսավորելու պայմանավորվածություն ձեռք բերեն, ապա իրենց ընկերությունը կդառա դրա կապալառուն: Ըստ Յակունինի այս ծրագիրը քննարկվել է նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների վերջին հանդիպմանը ընթացքում: Հիշեցնենք որ այս տարվա ունիսի 1-ից Հայաստանը «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ կոնցեսիոն կառավարմանն է հանձնել «Հայկական երկաթուղին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter