Բերքի բարձր ցուցանիշ Շիրակում` հակակարկտային կայանքների շնորհիվ
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել` խոսելու ինչպես Շիրակի մարզի որոշ •յուղերում հակակարկտային կայանքների տեղադրման, հացահատիկի ու կարտոֆիլի բերքատվության, այնպես էլ գյուղական վայրերում գայլերի հարձակման ու անտառապահպանության մասին:
Նրա տեղեկացմամբ` Շիրակի մարզում վերջին մի քանի տարում “ինտենսիվ կերպով” աճել են բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի ցանքատարածությունները. եթե նախորդ տարի մարզն ունեցել է 3000 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություն, ապա այս տարի այն հասել է 4500-ի: Եվ եթե նախորդ տարի կարտոֆիլի ցուցանիշը հասել է 68.000 տոննայի, այս տարի` նախնական տվյալներով այն մոտենում է 90.000-ին: Բերքատվության աճը պաշտոնյան պայմանավորում է Շիրակի մարզում տեղադրված վեց հակակարկտային կայանքներով: “Որտեղ որ ունենք ինտենսիվ գյուղատնտեսություն` հիմնականում հացահատիկ, կարտոֆիլ, բանջարեղեն, Ամասիայի Մեղրաշեն համայնքից մինչև Ախուրյանի Հայկավան համայնքը, տեղադրվեցին հակակարկտային կայանքեր, և պատկերացրեք` շուրջ հինգ անգամ վնասի պակաս ունեցանք, սակայն եթե տեղադրվեն ևս 38-ը, մեր բոլոր հարցերը կլուծենք”,- ասաց Մ. Մանուկյանը:
Վերջին շրջանում գայլերի` Ամասիայի ու Աշոցքի գյուղեր ներխուժելու ու ընտանի կենդանիներին հոշոտելու առնչությամբ Գյուղատնտեսության վարչության պետը տեղեկացրեց, որ շուտով մարզում “կառավարական հարուստ” սպանդանոց է հիմնվելու, պարզապես դեռ տարածք են փնտրում: Նշենք, որ մեկ օրում միայն Ողջի համայնքից գայլերը 400 գլուխ անասուն էին փախցրել:
Վերջում անդրադառնալով Շիրակի մարզի անտառների վերականգնման համալիր ծրագրին` վարչության պետը նշեց. “Շուտով ծառեր են տնկվելու, և դրանք նվիրվելու են երկրաշարժի զոհերին: Ի դեպ, այս գաղափարը երկրաշարժի 20-ամյակի միջոցառումների շարքում է, և թեկուզև ուշացած (Շիրակի մարզում ցրտերն արդեն ընկել են), անպայման իրա•ործվելու է”:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել