HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարունակում է կոռուպցիոն ռիսկեր

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական շահերի պաշտպանության ուղղությամբ 2007 թ. իրականացված աշխատանքները: “Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2007թ. ընթացքում հայցեր չի հարուցել, իսկ դատարաններում հանդես է եկել միայն որպես պատասխանող կամ երրորդ անձ”,- տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքէջը: Աղբյուրի փոխանցմամբ` կոմիտեի ստորաբաժանումների կողմից անտեսվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի պահանջն այն մասին, որ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, այսինքն՝ կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան, բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը, ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև` ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր: “Փաստորեն, որոշ դեպքերում կոմիտեն, չկատարելով կամ սխալ մեկնաբանելով վերոնշյալ իրավական նորմի պահանջները, իրավունքների պետական գրանցման գործընթացում խախտել է քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ու երաշխավորված սեփականության և ժառանգման իրավունքները՝ ստեղծելով անհարկի դատական քաշքշուկներ”,- նշված է հաղորդագրությունում: Բացի այդ, նմանատիպ գործընթացներում կադաստրի ստորաբաժանումներն անտեսել են ՀՀ վճռաբեկ դատարանի 2006թ. սեպտեմբերի 28-ի նախադեպային որոշումը /Բորիս Մկրտչյանի գործով/, որում արձանագրվել է, որ կադաստրը միայն անշարժ գույքի նկատմամբ ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման մասին» օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ: “Նման գործելակերպը շարունակվում է առայսօր և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառում, ինչի մասին վկայում է նաև կոմիտեի դեմ ներկայացված և բավարարված հայցերով կայացված դատական ակտերի բողոքարկման գործընթացը”,- հաղորդում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter