HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրն ու գիտահետազոտական ինստիտուտները կաշխատեն միասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հանձնարարել է, համագործակցելով իրենց ոլորտին առնչվող գիտահետազոտական ինստիտուտների հետ, ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար եւ կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը: «Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք այդ նախագծերը, կտեսնենք, թե մեր գիտահետազոտական ինստիտուտները, Ազգային ակադեմիան ի՞նչ առաջարկներ են մշակել, որոնք կառավարության աջակցությամբ կարող են իրականություն դառնալ: Այսինքն` մեր առաքելությունը կայանալու է նրանում, որ ապահովենք կապը գիտության եւ մասնավոր հատվածի, իրական հատվածի միջեւ, ապահովենք ներդրումներ: Պետության աջակցությունը կլինի, որպեսզի իրատեսական ծրագրերը հնարավորին չափ սեղմ ժամկետում դառնան իրականություն», - ասել է վարչապետը: Նա առաջարկել է նաեւ ԳԱԱ-ին` ներկայացնել, թե գիտահետազոտական ինստիտուտներն ի՞նչ պատրաստի առաջարկներ ունեն, որոնք մասնավոր հատվածի հետ համագործակցելով, կարող են ներդրվել Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter