Կառավարությունը մասնակի փոխհատուցում է
Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից մոտ 16 մլն դրամ է հատկացրել Մշակույթի նախարարությանը: Գումարը պետք է ուղղվի ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Սարգիս Մուրադյանի, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի, Երեւանի պատվավոր քաղաքացի, գեղանկարիչ Մարկոս Գրիգորյանի մահարձանների եւ հուշատախտակների պատրաստման ու տեղադրման, գերեզմանների բարեկարգման աշխատանքների ծախսերը մասնակի փոխհատուցելուն:
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է նման աշխատանքների իրականացման ժամանակ միասնական ստանդարտների կիրառումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել