HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանուն թափանցիկության եւ մատչելի տեղեկատվության

Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է ստեղծել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն», որի կառավարման լիազորությունները վերապահվել են Հայաստանի նախագահի աշխատակազմին: Կենտրոնը պետք է կատարի հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, հավաքագրման եւ տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրություններ, իրականացնի ԶԼՄ-ների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկումներ, ոլորտի շուկային վերաբերող վերլուծություններ, հանդս գա ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնություններով: Ֆինանսների նախարարին հանձնարարվել է Կենտրոնի գործունեության ֆինանսավորման վերաբերյալ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն, իսկ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը նույն ժամանակահատվածում պետք է ներկայացնի կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը եւ արժեքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter