HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոյին

Այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի հարցերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներին եւ մշակութային կապերի սերտացման հարցերին: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը հաղորդմամբ`զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջեւ առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը հնարավորություն է ընձեռում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման համար: Երկուստեք ընդգծվել է նաեւ Բելառուսի հայ համայնքի կարեւոր դերը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter