Բակո Սահակյանը շնորհավորել է Բարաք Օբամային
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Բարաք Օբամային:
Ուղերձում ասված է. <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու առթիվ: Ընտրություններում Ձեր հաղթանակը դարձել է հիրավի դարակազմիկ իրադարձություն Ամերիկայի եւ համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ:Արցախում բարձր են գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում եւ ամենամյա ֆինանսական օգնությունը, որ տրամադրվում է ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Վստահ եմ, որ Ձեր շահագրգռվածությունը եւ աջակցությունը հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը, նոր վարչակազմի գործունեության ընթացքում մեր երկրների միջեւ կապերը կդարձնեն էլ ավելի ամուր ու բազմակողմանի:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն, քաջառողջություն ու բարգավաճում Ձեզ եւ Ձեր բոլոր մերձավորներին>>:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել