HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանկտ-Պետերբուգում սպանել են հայ ուսանողի

«Երեկ երեկոյան Պետերբուգի Մոսկովյան թաղամասում սպանել են ֆինանսա-տնտեսական համալսարանի ուսանող, Հայաստանի քաղաքացի Մուրադ Չատիկյանին»,-տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: 22-ամյա երիտասարդի մարմինը հայտանբերել են ժամը 23:00-ին Բլագադատնայա փողոցում գտնվող իր տան կողքին: Երիտասարդին կրակել են 5 անգամ Մակարով տիպի հրազենային ատրճանակից: Նախնական վարկածով, ուսանողը կոմերցիոն գործունեությամբ էր զբաղվում, և սպանությունը կարող էր պատվիրված լինել այդ հողի վրա: «Фонтанка.Ru» կայքէջի համաձայն, ուսանողին էին պատկանում Սալովա 52 հասցեում գտնվող “Մյասնով” առեւտրի կենտրոնը, ինչպես նաեւ համասեփականատեր էր Սոֆինսկայա 47 հասցեում գործող “Զեթ” ակումբին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter