HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չիմացությունը անգրագիտություն է, մեջտեղ հանելը` տգիտություն

Այսօր առավոտյան` Երեւանի ժամանակով 9.50-ին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի առավոտյան թողարկման  երաժշտական ընդմիջման ժամանակ ցուցադրվեց  (հնչեց) Մեծն Կոմիտասի «Գարուն ա, ձուն ա արել» երգի «ժամանակակից» տարբերակ կլիպը: Երգչուհու անունը չգիտեմ, կռահում եմ, որ ինձ չհետաքրքրող հերթական «աստղիկներից» մեկը պիտի լինի (այլապես ինչ գործ ունի հեռուստատեսությունում): Եւ ինչ՝ այս երգչուհին, հավանաբար չհասկանալով, իրեն թույլ էր տվել աղավաղել հանրահայտ երգը («հասանք սերվիսին»):

Երաժշտության գիտակներին անշուշտ հայտնի է, որ մինոր տոնայնությունում ձայնաշարի իջեցված երկրորդ աստիճանը բնորոշ է արաբա-թուրքական լադերին, ինչն էլ որ հնչեց՝ ծակելով ականջներս ու բորբոքելով ներվերս:

Զարմանալի՞ էր, իհարկե ոչ: Ես մեկ անգամ չէ, որ ելույթ եմ ունեցել հայ երգի այսօրվա աղավաղման ու բռնաբարման առթիվ, քանզի ասել եմ եւ կրկնում եմ՝ սա պետական մտահոգության խնդիր է, քանզի առկա է ոտնձգությունը դարերի խորքից եկած հայ արվեստի դեմ՝ ի հեճուկս թշնամյաց՝ անկախ այն բանից` երեւույթը միտումնավո՞ր է, թե՞ չգիտակցված, քանզի հայտնի է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:

Եւ նորից «օրհնյալ բերանս» բացած պիտի դիմեմ մշակույթի նախարար (էլ մշակույթի նախարար մնաց՝ գիշեր ցերեկ քարկոծում են)Հասմիկ Պողոսյանին, ասելով՝ տիկին նախարար, այ տիկին նախարար, մեջբերածս մտքերը պիտի լինեն Ձեր, առաջին հերթին՝ Ձեր մտահոգության ոլորտը, քանզի Դուք աշխատավարձ եք ստանում Ձեր գործունեության համար:

Ստանալով աշխատավարձ ժողովրդի մուծած հարկերից` դեմ եք գնում նրա մշակույթին, քանզի կամ գործից անտեղյակ եք, կամ էլ անզոր (ավելի վատ) դիմացն առնելու «հանճարեղ ինքնագործունեություններին»:

Այս դեպքում նորից պիտի կրկնեմ գումարելիների եւ գումարի համեմատության պատմությունը: Իսկ եթե անտարբեր եք, նույնպես հանցագործություն է, քանզի Ձեր նմանների անտարբերությունը  եւ ժող. մշակույթի հանդեպ հանցավոր մոտեցումը առաջացնում է հայի հակառակորդի վայնասուն հաչոցը, թե` այ տեսեք, ձեր երգերից մեր լադերի հոտն է գալիս, որովհետեւ դուք ոչինչ չունեք, որովհետեւ այն, ինչ երգում եք, ասում եք, գրում եք, պատմում եք....բոլորը մերն են: Սա՞ եք ուզում,  տկն նախարար:

Մեծ մտավախություն ունեմ, որ պատմության մեջ պիտի մտնեք որպես մշակույթի ամենամեծ անմշակ նախարարը: Հոգ չէ, հո կմտնե՞ք պատմության մեջ...

Երկու բան եմ ցանկանում՝ կտրել այն անձի ձեռքը, ով աղբը հեռուստատեսությունով ժողովրդին մատուցելու թույլատրություն է տալիս: Իսկ նախարար Հասմիկ Պողոսյանին մաղթում եմ մի երազ, պայմանով, որ առավոտյան, գալով աշխատանքի, պատմի իր մտերիմներին՝ «Երազ տեսա,Կոմիտասը մոտս եկավ...փայտը ձեռին»...:

Նուբար Ասլանյան 

Հայֆա, Իսրայել

02.08.11.

Մեկնաբանություններ (10)

A A S
Hargarjan Nubar Aslanyan es kisumem Zer bolor mtahogutyunner@, sakayn irakanutyun@ texasharjele petk.. kanzi Hayastanum paken drner@ hatkapes shat hanjarex taxandavor mardkanc araj. Aysor operayin arvest@ ir barzrunki vra chen karox hascnel u pahel, kani vor gumarner lvanalu hamar drsicen kanchum voch hay ergichneri. bayc chevor hayoc argand@ arden snele ed tenorin, ov ete snvas liner Izrayelum arden Pavarotiic el aravel ajecras klinein....bazmabemer khanein... te khetakrkri es khaytnem ayd taxandavori anun@ , um lselis akama gnumes MESN KOMITASI dareric berac erajshtutyan mej, ov bazum evropakan bemer ergeluc heto hima Hayastanume uzum ver barzracnel barzryal@, vehn u kataryal@, sakayn hargarjan patasxanatunerin nerkayanaluc heto parzvume vor el aveli amuren pakvum bolor banaliner@ azgis nerkayacnoxi dem....cavumem ays dajan irakanutyunic....
Aleks
Shat sxal e cer vrdovmunq@ mincev urishi cerq@ ktrel@ nax cer gorcac mexqer@ ev sxalner@ hisheq cez drel ek demqeri u xelacineri tex bayc bolors el gitenq et farser@ ok?
Տելեմաք
Նուբար, շնորհակալություն, դուք վերստին ապացուցեցիք ու հաստատեցիք այն ինչ ես գրեցի նախորդ գրությանս մեջ: Հայաստանը և այնտեղ ապրող հային հայհոյելով ու վատաբանելով փորձում եք արդարացում գտնել Հայֆայի փափկասուն ձեր կյանքին ու դասալիքի ձեր հոգեբանությանը: Եթե դուք իսկական հայ մտավորական լինեիք, ապա կլինեիք հենց այստեղ, շրջափակված Հայաստանում ու կտառապեիր քո ժողովրդի հետ, այլ ոչ թե մեղավորներ կգտնեիր դեռ մի բան էլ անուններ կտաիր: Շատ ծանոթ հոգեբանություն է, շատ հարիր ի միշիայլոց խոփանչիներին: Այնպես որ փոխանակ փոշիներ բարձրացնելու, սրան նրան կպնելու լավ կլինի դրոշմանիշ սկսեք հավաքել, ավելի հանգիստ զբաղմունք է:
Նուբար Ասլանյան
Նախ,թե ինչու եմ Հայֆայում,հարցրեք Լեւոն Տեր Պետրոսյանին:Ուզում եք լինեմ Երեւանու՞մ՝ կարգի բերեք,կգամ:Անկարգության ճյուղերից մեկն էլ այն ասպարեզն է,որ քննադատել եմ(սրտաճմլիկ հայրենասիրական խոսքեր չասեք՝ ինձ մի լացացրու, «Եկ գուրգուրիր ինձ,ես շատ եմ լացել»):Սա,«Անտառամեջ գյուղի նվերը ձեր կոլտնտե սությանը»: Ձեր նշած մտավորականը(ես) իրավունք ունի տառապելու,քանզի Ձեր բնակված այսօրվա Երեւանում(Հայաստանում),ի տարբերություն Ձեր ընդգծած Հայֆայի,շունը տիրոջը չի ճանաչում:Եթե պիտի վիճեք,ապա թյուր տեղեկացված եք...:Գալով Ձեր նշած՝ «առանձնանալու ձեր անհագ ձգտումը»ին եւ սրան գումարած «վարքով եւ պահվածքով խելացնոր ու անպարկեշտ մեկի եք նման»գունավոր արտահայտություն ներին»ասեմ հետեւյալը՝ Իհարկե սրան կա առնվազն մի հարյուր պատասխան:Իջնել չեմ ուզում:Բայց , «հայ երաժշտությունից մի քիչ հասկացող մեկին» Ձեր խոսքերից հետո այնուամենայնիվ մի բան պիտի ասեմ,կարճ՝ «Որովհետեւ տգետ ես»:Չէ,չէ,մի նեղացեք,սա պարզապես մեջբերում էր «Մենք ենք,մեր սարերը»կ/ֆիլմից:Կարծում եմ նախքան պատվերով,այո այո՝ պատվերով(չեմ կասկածում)միկրոֆոն ձեռքը բռնելը, պիտի արժեր գեթ մի քիչ ճանաչել դիմացինին:Եւ քանի որ այն չիք,ուստի հոդվածիս վերնագիրը Ձեզ վերաբերվում է նույնպես: Հի՞շում եք՝ «Չիմացությունը անգրագիտութ յուն է, մեջտեղ հանելը` տգիտություն»... Հարգանքներս:
Տելեմաք
Հարգելի Նուբար Լավ է, որ տառապում եք հայ երաժշտության ու մշակույթի ցավերով, սակայն բացարձակ հակված չեմ ընդունելու մտավորականին ոչ վայել ձեր գրելաոճն ու բառապաշարը, ինչպես նաև առանձնանալու ձեր անհագ ձգտումը: Դուք ձեր վարքով ու պահվածքով ավելի շատ խելացնոր ու անպարկեշտ մեկի եք նման, քան իր հույզերը զսպող ու ու կիրթ մտավորականի: չափավորեք ձեր կրքերն անվայելուչ պոռթքումները և միգուցե այնժամ ձեզ լսող կլինի: Ընդունեք սա որպես բարեկամական խորհուրդ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից չգիտես ինչու Հայֆայում հաստատված ու հայ երաժշտությունից մի քիչ հասկացող մեկին:
Նուբար Ասլանյան
Հարգելի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյան: Շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար:Գալով Կոմպոզիտորների միության հասցեի Ձեր հարցին,ասեմ,որ այն,ինչպես նաեւ Մշակ.նախարարությունը,ՀՀ Նախագահի ողջ գրասենյակը,վարչապետինը՝ նույնպես,եւ այլ հիմնարկ ձեռնարկություն ,նախարարություններ՝ հասկանալի է՝ ռադիո, հեռուստատեսություն նույնպես,որոնք ի պաշտոնե պիտի հետեւեն եւ պատասխանատվություն կրեն ազգի մշակույթի համար՝ լուռ են,կույր են,խուլ են,վախկոտ են,փողասեր են, անպատասխանատու են եւ վերջապես՝ հայրենասեր չեն:Մի խոսքով՝ «շրջկոմը փակ է,բոլորը գնացել են ռազմաճակատ»: Երանի թե այնտեղ էլ մնային... Շնորհակալ եմ:
Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ
Հարգելի կոմպոզիտոր Նուբար Ասլանյան, «Գարուն ա, ձուն ա արել»... Եթե այդ մշակութային գարնանային ձյունը դուք էլ չտեսնեք, «ուրեմն գնացել, կորել ենք չար մշուշի մեջ...»: Անշուշտ, մշակույթի նախարարը ի պաշտոնե պատասխանատու է երկրի մշակույթի որակի համար, իսկ ժողովուրդն է մշակույթի իսկական պաշտպանը... Եթե դուք Հայֆայից կարող եք գրել, խարազանել և սրտցավ պահանջել, ինչո՞ւ այդ չեն կարող անել Հայաստանի Մշակույթի նախարարությունը , կոմպոզիտորների միությունը և այլ մշակութային հիմնարկներ: Ստոքհոլմից միանալով ձեզ, երգում եմ. «Ձայն մը լսվեց Էրզրումի հայոց լեռներեն...»: Միշտ պատնեշի վրա!
Նուբար Ասլանյան
Հարգելի nara:Շնորհակալ եմ արձագանքի համար:Նաեւ ուզում եմ համաձայնվել Ձեր«ՄՆ-ն կլիպների, երգիչների երգացանքի նկատմամբ վերահսկողության լիազորություններ չունի»մտքի հետ:Բայց կարծում եմ ՄՆ-ը համաձայն իր կոչումին, պիտի ունենա մեծ պատասխանատվություն նմաօրինակ դեպքերը կանխելու համար:Հավատացնում եմ՝ նրա «բողոքի ձայնը Աստծուն ավելի շուտ կհասնի,քան մեզնից յուրաքանչյուրինս»,քանզի հայ մշակույթի պահպանումը պիտի լինի Հասմիկ Պողոսյանի գերխնդիրը,հետեւաբար,թող դիմի ում որ ուզում է,ընդհուպ ՀՀ Նախագահին:Իսկ նուբար ասլանյանները պիտի միշտ ըմբոստ քննադտության կրակը թարմ պահեն,այլապես,այս «խելառ»խայտառակ,այսպես կոչված անցողիկ(քանզի՝ «արտը խախուտ,մահանան՝ կարկուտ) ժամանակում իսկական արվեստի դեմ ազատ,անպատիժ ոտնձգությունների արդյունքը հետագայում շատ թանկ կարող է նստել Հայ մշակույթի վրա:Շնորհակալ եմ:
nara
Հարգելի Նուբար, Ձեր վրդովմունքը տեղին է, կիսում եմ Ձեր մտահոգությունն ու զայրույթը: Սակայն, ինչ կապ ունի դրա հետ մշակույթի նախարարը...ՄՆ-ն կլիպների, երգիչների երգացանքի նկատմամբ վերահսկողության լիազորություններ չունի:Եթե մեզ իսկապես հուզում է այդ հարցը, ապա քննադատությունը ճիշտ հասցեատեր պիտի ունենա,որպեսզի հասարակական ճիշտ կարծիք ձևավորվի: Ես ինքս Հ.Պ.-ի արևով չեմ խնդում, բայց հանիրավի թիրախ դարձնել մեկին, նշանակում է անտեսել, քողարկել իսկական մեղավորին...
GOHAR
Dzer mtahogutiuny teghin e paron Aslanyan, asem vor Hasmik Poghosyany anteghyak e voch miayn haykakan erajshtutiunic, ayl yndhanrapes hay mshakuitic, mshakuiti vor bnagavary mi or hankarc hishum e, hajord ory pluzvum e, aydpes exav tatroni, gradaranneri, el chem asum, Minasi vormnankarneri het, na miayn kheghdum e hay mshakuity, petq e prkel hay mshakuity hasmik poghosyani chiranneric

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter