HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունը մոսկովյան հռչակագրի վերաբերյալ

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հռչակագիրը վկայում է Ռուսաստանի Դաշնության` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետ միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին: Հանդիպումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանի եւ Հայաստանի` քաղաքական մեթոդներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ դիրքերը հստակեցնելու փորձ, այդ թվում հաշվի առնելով նաեւ ս.թ. օգոստոսին հայտնի իրադարձություններից հետո տարածաշրջանում փոփոխված իրավիճակը:

Անցած տարիների կարգավորման գործընթացը ցույց տվեց, որ բանակցությունների արդյունավետության համար պակասում է շահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքին լրիվությամբ համապատասխանող կայացած պետություն:

Եթե Ադրբեջանը իսկապես շահագրգռված է հակամարտության կարգավորման մեջ, ապա վաղուց պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ նստեր բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե տարբեր միջազգային ատյանների եւ երկրների միջոցով փորձեր ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ ապակողմնորոշեր միջազգային հանրությանը:

Ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատությունն ու անկախ կարգավիճակը եւ դրանով իսկ պայմանավորված ժողովրդի անվտանգությունը ԼՂՀ քաղաքականության բացարձակապես փոխկապակցված հիմքերն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter