Օբաման հաղթեց տնտեսական ճգնաժամի շնորհիվ
Բարաք Օբամայի հաղթանակի համար ազդակ դարձավ ԱՄՆ-ի տնտեսական ճգնաժամը, գործող իշխանությունների խոցելիությունը և արտաքին քաղաքականությունը: Այս մասին կարծիք հայտնեց ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան «Իրավունք Դե ֆակտո» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ: Լրագրողների հարցին, թե հայ համայնքի վստհությունը Բ. Օբամայի նկատմամբ արդյոք պայմանավորված է եղել ցեղասպանության ճանաչման նրա հնարավոր խոստումներով, բանախոսը պատասխանեց. «Ցեղասպանության խնդիրը արդեն երկար տարիներ գտնվում է քաղաքական շրջանառության տակ, երբ պետք է` քաղաքականացվում է, երբ պետք չի` չի քաղաքականացվում: Երբ ստեղծվի մի քաղաքական իրավիճակ, երբ պետք է օգտագործել ցեղասպանության փաստը, նրանք կօգտագործեն: ԱՄՆ-ը և մյուս խոշոր գերտերությունները դա օգտագործում են իրենց քաղաքական շահերի սկզբունքում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել