«Մեթալ Փրինս»-ը կրճատումներ չի անելու
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր «Մեթալ Փրինս» ընկերության ռուս սեփականատերերը անցած շաբաթ գտնվում էին Ախթալայում:
Հետքի աղբյուրի հավաստմամբ քննարկումներից հետո որոշվել է կոմբինատում եւ ընկերությանը պատկանող հանքավայրերում աշխատողներին չկրճատել: Սեփականատերերը որոշել են ծախսերը հոգալ ընեկերության նախկինում ունեցած շահույթներից: «Սակայն հայտնի չէ թե պղնձի գները որքան ժամանակ կմնան այսքան ցածր, ըստ երեույթին դրանից է կախված լինելու թե սեփականատերերի այս որոշումը որքան կմնա ուժի մեջ»-ասաց ընկերության «Հետքի» աղբյուրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել