Ագարակի բողոքի ակցիան շարունակվում է
Հինգշաբթի` նոյեմբերի 6-ից, վաղ առավոտյան Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ շարունակվում է մոտ 400 աշխատակիցների բողոքի ցույցը: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան սկսվել է նոյեմբերի 5-ին, ժամը 14-ից: Ձեռնարկության տնօրինությունը պատրաստվում է 1000 աշխատակիցներից 400-ին ուղարկել հարկադիր պարապուրդի և 30%-ով իջեցնել աշխատավարձերը:
Տնօրինությունը սա կապում է միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման հետ: Աշխատակիցները պահանջում են նաև ազգությամբ վրացի տնօրեն Գեորգի Դեւաձեի հրաժարականը: Այսօր առավոտյան պարզվեց, որ տնօրենը իր տեղակալների հետ մեկնել է Երևան: Որոշ տեղեկությունների համաձայն` Ագարակ է ժամանելու կոմբինատի սեփականատերը: Այս պահին ընդհատվել է կոմբինատի աշխատանքը, ու գնալով ավելանում է ցուցարարների թիվը: Մոտավոր հաշվարկներով այս պահին նրանք մոտ 500 հոգի են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել