HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ կամավորականների համախմբումը» հայտարարում է

«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը նոյեմբերի 6-ին տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Արցախի ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը սահմանում կանգնած Հայ զինվորն է: Որևէ այլ երաշխիք, տրված միջազգային հանրության, կազմակերպությունների, տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների կողմից խաղաղապահ ուժերի միջոցով հակամարտության գոտում հաստատել խաղաղություն, դատապարտված են ձախողման: Վկան` Հարավային Օսեթիայի ազգաբնակչության նկատմամբ Վրաստանի կողմից ցեղասպանության իրականացման փորձը: Ազատագրված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը հղի է նման սցենարի կրկնությամբ: Խաղաղապահ զինված ուժերը ապահովում են տվյալ երկրի զինական ներկայությունը հակամարտության գոտում և պաշտպանում իր երկրի շահերը և ոչ ավելին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կազմակերպությունները, միջազգային հանրությունը պարտավորված են գիտակցելու, որ իրենք բանակցում են մի մարդու հետ, որը չի ներկայացնում ոչ հայությունը և ոչ էլ Հայաստանը: Վաղ թե ուշ չընտրված Նախագահը լքելու է Հայաստանի հանրապետությունը և փորձելու է ծվարել իր տերերից մեկի տանիքի ներքո և Դուք ստիպված կլինեք հակամարտության կարգավորումը սկսել սկզբից: Հայ ժողովուրդը և իր ընտրած իշխանությունները Ադրբեջանի հետ տարածքների խնդրով բանակցելու են միայն առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի և ժողովրդի կողմից բռնազավթած և հայաթափված Հյուսիսային Արցախի (Շահումյանի շրջան, Գետաշեն, Մարտունաշեն...), Գանձակի և Նախիջևանի շուրջ: Հայաստանի հանրապետության այսօրվա ռեժիմի պարտվողական քաղաքականության գործնական քայլերի սկիզբը դրվեց Մոսկվայում, այն շարունակվում է եվրոպաներում և վերջակետը դրվելու է Վաշինգտոնում: Իրականացվել է հանցագործ վարչախմբի պարտվողական քաղաքականության` կապիտուլյացիայի առաջին փուլը: Կանխարգելենք և վիժեցնենք այն այսօր, որ վաղը ուշ չլինի: Այս հանցագործները իրենց իշխանությունը պահպանելու, կատարած ապօրինություններն ու թալանը թաքցնելու, հայ ժողովրդի վրա կրակելու հրամանից հրաժարվելու համար փորձում են աճուրդի հանել ամենասրբազանը` լավագույն զավակների թափված արյունը և հող Հայրենին: Ստրկամտությունը, վախն ու նենգությունը, ծախվածությունն ու դաժանությունը, որոնք հանցավոր ռեժիմի զենքերն են եղել իշխանությանը տիրանալու և այն պահելու համար անզոր են մեր` համաժողովրդական ընդվզման, մեր զոհված ընկերների հիշատակի, մեր կամքի, ոգու և վճռականության հանդեպ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter