Երկու քրեական գործ` ՏԻՄ ընտրությունների առնչությամբ
2008 թ. ՀՀ-ում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Գլխավոր դատախազությունը ստացել է հանցագործության կատարման վերաբերյալ 31 հաղորդում, որոնցից 2-ով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում է դատախազության կայքէջը` ստացված հաղորդումներից 11-ով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 18-ով` նյութերի նախապատրաստումը շարունակվում է:Հարուցված քրեական գործերից մեկը կապված է Չարենցավան քաղաքի համայնքի ավագանու ընտրությունների հետ: Հոկտեմբերի 12-ին, ժամը 12-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ, ավագանու թեկնածու Արարատ Պալյանը մուտք է գործել թիվ 26/10 ընտրական տեղամաս և ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դիտավորությամբ վիճաբանության մեջ է մտել վերոհիշյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հակոբ Գալստյանի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունն իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Պալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործը 2008 թվականի նոյեմբերի 1-ին ուղարկվել է դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել