Ալի Բաբաջան. "Ռուսաստանի եւ Թուրքիայի քայլերը փոխլրացնում են միմյանց"
Թուրքիայի ԱԳ Նախարար Ալի Բաբաջանը գովեստի խոսքեր է ուղղել Ռուսաստանի հասցեին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցությունները հյուրընկալելու համար: Նախարարը ժխտել է այն ենթադրությունները, որ Մոսկվայի դիվանագիտական քայլը Անկարայից միջնորդի դերը խլելու փորձ է: "Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում որեւէ լուծում չի կարող ձեռք բերվել առանց Ռուսաստանի աջակցության եւ համաձայնության",- հայտնել է Բաբաջանը լրագրողներին Եվրամիջերկրածովյան հանդիպմանը` Մարսել մեկնելու ճանապարհին: Բաբաջանը, այնուամենայնիվ, ավելացրել է, որ անհնար է տարածաշրջանում կարգավորման հասնել առանց Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների ներգրավվածության: Ուստի, "...հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի քայլերը փոխլրացնում են միմյանց",- եզրափակել է Բաբաջանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել