HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա Ագարակում

Նոյեմբերի 5-ին, ժամը 14-ից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ բողոքի ցույց են կազմակերպել կոմբինատի վարչական շենքի առաջ: Ըստ բողոքողների` ձեռնարկության տնօրինությունը պատրաստվում է 1000 աշխատակիցներից 400-ին ուղարկել հարկադիր պարապուրդի և 30%-ով իջեցնել աշխատավարձերը: Միջին ամսական աշխատավարձը այստեղ 150.000- 200.000 դրամ է: Աշխատակիցները նշեցին նաեւ, որ իրենցից տասնապատիկ, նույնիսկ քսանապատիկ շատ են վարձատրվում այլ տեղերից հրավիրված ռուսներն ու վրացիները: Ձեռնարկության տնօրինությունը առայժմ հրաժարվում է պաշտոնապես տեղեկատվություն տրամադրել: Միայն ժամը 16-ին բողոքավորներին հանդիպեց ձեռնարկության տնօրեն Գեորգի Դեւաձեն: Նա հայտարարեց, որ եթե ուզում են, ինքը կարող է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: Հավաքվածները ծափահարություններով հաստատեցին նրա հրաժարականը: Բայց սա բողոքի դուրս եկած աշխատավորների միակ պահանջը չէ: Նրանք նաև ուզում են, որ կրճատվեն արտասահմանցի աշխատակիցների գործուղումներն ու նրանց տրվող փոխհատուցումները, իսկ իրենց աշխատավարձերի չափը մնա նույնը: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հեռագիր են հղել նաև ՀՀ նախագահին` խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի նրանք չհամալրեն գործազուրկների շարքերն, ու չսրվի սոցիալական իրավիճակ Ժամը 18.30-ի դրությամբ բողոքի ակցիան շարունակվում էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter