HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուիս Մարիա դը Պուչ. "Այս երկխոսության սկիզբը հույսի պատուհան է ողջ տարածաշրջանի համար"

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դը Պուչը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին շարունակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: "Ես ցանկանում եմ շնորհավորել նախագահներ Ալիեւին, Սարգսյանին եւ Մեդվեդեւին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց նվիրվածության կապակցությամբ: Այս երկխոսության սկիզբը, որը կշարունակվի դիվանագիտական ջանքերի ուժեղացմամբ եւ վստահության միջոցների շարքով, հույսի պատուհան է ողջ տարածաշրջանի համար: Ինչպես ես ասում էի հուլիսին Բաքու եւ Երեւան կատարած այցելությունների ժամանակ, մեր վեհաժողովը վերջին 15 տարիների ընթացքում աշխատում է, որպեսզի գտնի այս հակամարտության քաղաքական լուծումը` համաձայն միջազգային չափանիշների եւ սկզբունքների, որոնք երկու երկրները պարտավորվել են պահպանել Եվրոպայի Խորհրդին միանալու պահին: Նման լուծումը այժմ ավելի մոտ է, քան երբեւէ",- նշվում է ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter