HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության թերացումները

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Բնապահպանության նախարարությունում պետական շահերի պաշտպանության ուղղությամբ 2007 թ. իրականացված աշխատանքները: “Անցյալ տարի նախարարությունը հարուցել է 195 հայց` 20 միլիոն 355 հազար դրամ բյուջե բռնագանձելու պահանջով, որոնցից 89 տոկոսը բավարարվել է,- հայտնում է Գլխավոր դատախազությունը:- Հայցերը, որպես կանոն, հարուցել է նախարարության բնապահպանական պետական տեսչությունը` վարչական տուգանքների բռնագանձման, ինչպես նաև բնապահպանության օրենսդրության պահանջների խախտումներով արձանագրված վնասների վերականգնման պահանջներով”:Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են թերի հայցեր հարուցելու և դատական նիստերին չմասնակցելու դեպքեր: Որոշ դեպքերում էլ նախարարությունը չի բողոքարկել վիճելի դատական ակտերը: Բայցի այդ, նախորդ տարում նախարարության հարուցած հայցերով հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու միջնորդություններ ընդհանրապես չեն ներկայացվել: “2007թ. ընթացքում նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող Դսեղի, Կապանի, Սևքարի, Ճամբարակի և Արծվաբերդի անտառտնտեսություններում կատարած ստուգումներով արձանագրել է ապօրինի ծառահատումներով պետությանը պատճառված շուրջ 10 միլիոն 100 հազար դրամի վնաս, սակայն վնասները չեն վերականգնվել, և այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, վնասի բռնագանձման վերաբերյալ դատարան հայցեր չեն հարուցվել”:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter