HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճակը բարելավվել է, սակայն թերություններ դեռ կան

Հօգուտ երկրի բյուջեի 2007 թ. ընթացքում պետական մարմինները հարուցել են 5109 հայց` 9 մլրդ 162 մլն դրամ և 3 մլն 400 հազար ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքէջը: Աղբյուրի փոխանցմամբ` «ներկայացված հայցերից բավարարվել է 56 տոկոսը` 6 մլրդ դրամի չափով: 80 հայց բավարարվել է մասնակի, իսկ 457-ը մերժվել է: 694 քաղաքացիական գործի վարույթ կարճվել, և դատաքննության ընթացքում պատասխանողների կողմից պետական բյուջե է վճարվել 364 մլն դրամ և 1 մլն 382 հազար ԱՄՆ դոլար: Ընթացքի մեջ է 992 հայցերի քննություն, որոնցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ 417 մլն դրամ և 1 մլն 943 հազար ԱՄՆ դոլար»: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է պետական մարմինների` մի շարք նախարարությունների, Կառավարությանն առընթեր հարկային եւ մաքսային պետական կոմիտեների, պետական գույքի կառավարման վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 2007թ. ընթացքում հարուցված կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը: «Պետական մարմիններում բարելավվել է վարչարարության գործընթացը, պետության շահերի պաշտպանության բնագավառում հարուցված հայցերի, դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների որակը, սակայն նշված բնագավառում արձանագրվել են նաև մի շարք թերություններ ու բացթողումներ»,- նշված է հաղորդագրությունում: Մասնավորապես` վերաքննության կամ վճռաբեկության կարգով չեն բողոքարկվել վիճելի դատական ակտերը, դրանց դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու միջնորդություններ չեն ուղարկվել գլխավոր դատախազություն կամ միջնորդությունները ներկայացվել են սահմանված ժամկետների խախտումներով, ինչը դատախազությանը զրկել է անօրինական և չհիմնավորված դատական ակտերը բողոքարկելու հնարավորությունից: Արձանագրվել են նաեւ կատարողական թերթերն անհարկի ուշացումներով կատարման ուղարկելու դեպքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter