
Զարուհի Պետրոսյանի գործով հարցաքննվել են վկաներ
Այսօր Վայոց Ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Մասիս քաղաքի դատարանում տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ` Անահիտ Հակոբյանը` Զարուհու և Յանիսի նախկին կուրսղեկ, Արմենուհի Ղուկասյանը` դասախոս, Բուրաստան Վարդանյանը` հարևանուհի: Երկու վկաների ցուցմունքներն էլ վկայում էին Զարուհի Պետրոսյանի պարկեշտ, դրական վարքի և Յանիս Սարկիսովի բացասական վարքի մասին:
Հաշվի առնելով պաշտպանական կողմի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին վճռաբեկ բողոքի, պաշտպան Ժոռա Հարությունյանի առողջական խնդիրների առկայությունը` Յանիս Սարկիսովի` դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալուց հետո ցուցմունք տալու ցանկությունը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի առաջիկա ծննդաբերության փաստը`դատական նիստը հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին` ժամը 12:00- ին: Այս մասին տեղեկացնում է «Կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:
Մեկնաբանել