Դավիթ Հարությունյան. «Չի լինում հաղթող կամ պարտվող կողմ»
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ երեք երկրների նախագահների ստորագրած հռչակագիրը ոչ թե իրավական հետևանքներն են, այլ նպատակների հռչակումը:
«Հարավային Օսիայի իրադարձությունները ապացուցեցին մեկ կարևոր բան` ռազմական ճանապարհը իրականում լուծում չէ: Ավելին, ռազմական գործողությունների սկիզբը, որպես կանոն, մտցնում է այնպիսի փակուղի, որից ելքեր գտնելը շատ ավելի դժվար է, քան մինչ ռազմական բախումն էր»,- այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց պրն Հարությունյանը:
Ըստ Դ. Հարությունյանի՝ Խաղաղ բանակցությունները հնարավոր չեն առանց Ղարաբաղի ակտիվ մասնակցության. «Կարծում եմ` դասեր քաղեցին բոլոր կողմերը, և ուրախ եմ, որ հիմա մենք վերադառնում ենք բանական բանակցություններին: Նկատի ունեմ այն, որ երկու կողմերն էլ նպատակ ունեն թե' զիջելու, թե' շահելու որոշակի բաներ: Չի լինում հաղթող կամ պարտվող կողմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել