HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու թեկնածուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Չարենցավան քաղաքի ավագանու թեկնածու, «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տնօրեն Ա. Պալյանին առաջադրվել է մեղադրանք` բռնության կամ սպառնալիքի գործադրմամբ ընտրությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Նրան սպառնում է առավելագույնը 5 տարվա ազատազրկում:Գլխավոր դատախազության կայքէջի տեղեկացմամբ` համայնքում ՏԻՄ ընտրությունների օրը` հոկտեմբերի 12-ին, Ա. Պալյանը մուտք է գործել թիվ 26/10 ընտրատեղամաս եւ վիճաբանել հանձնաժողովի նախագահի տեղակալ Հ. Գալստյանի հետ: Վերջինս նշել է, որ ավագանու թեկնածուն իրավունք չունի գտնվել ընտրատեղամասում եւ Ա. Պալյանին հրավիրել է դուրս: Արդյունքում ավագանու թեկնածուն բռունցքով հարվածել է Հ. Գալստյանին եւ շուրջ 15 րոպե տեւողությամբ կազմալուծել ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Հատուկ քննչական ծառայությունը նախաքննությունն ավարտել է, եւ քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter