Մեկնարկեց արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողներին օժանդակող ծրագիրը
Աշխարհի առաջատար բուհերում սովորող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ ուսանողներին օժանդակելու ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է։ Մեկնարկը տրված է համապատասխան կրթաթոշակային ծրագրի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված մրցույթի հայտարարությամբ «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ծրագրի հեղինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, գոհ լինելով, որ ծրագրի մշակման եւ հաստատման ուղղությամբ գործադրված հետեւողական ջանքերն արդյունք են տվել, այդուհանդերձ, մտահոգություններ է հնչեցնում: Մասնավորապես` ինչո՞ւ նախապես չեղավ ՀՀ վարչապետի կամ նախագահի, կամ կառավարության, կամ «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պաշտոնական առանձին հայտարարությունը ծրագրի մեկնարկի վերաբերյալ, ինչո՞ւ առայսօր չի հրապարակվում հայեցակարգի վերջնական տարբերակը, չի հրապարակվում մրցույթի անցկացման կարգը և մրցութային հանձնաժողովի կազմը, ծրագրի իրականացման ժամանակացույցը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել