HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը արտգործնախարար Է. Նալբանդյանը կմեկնի Շվեդիա

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին երկօրյա այցով կմեկնի Շվեդիա: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ` նախարարը հանդիպումներ կունենա Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ Ռեադիմիսիայի մասին համաձայնագրի ստորագրում:Էդվարդ Նալբանդյանը կհյուրընկալվի Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում, որը հանդիսանում է Շվեդիայի ամենահեղինակավոր բուհերից մեկը: Ինստիտուտում նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ գերակայությունների վերաբերյալ: Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը արտահանողների շվեդական խորհրդի ղեկավարության հետ: Ստոկհոլմում կկայանա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը NASDAQ OMX ֆինանսկան խմբի կառավարիչների, ինչպես նաեւ Ericsson ընկերության ղեկավարների հետ: Շվեդիայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter