Նոր ընտրություններ Խոզնավարում. անվավեր են ճանաչվել վերաքվեարկության արդյունքները
Նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի Խոզնավարի գյուղական համայնքում կայացած համայնքի ղեկավարի վերաքվեարկության արդյունքները թիվ 37 ԸԸՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչվեցին: Հիշեցնենք, որ 3 թեկնածուներից ՀՀԿ անդամ Աշոտ Ավետյանը ոչ մի կողմ ձայն չէր ստացել, իսկ անկուսակցական թեկնածուներից Կամո Հարությունյանը ստացել է 109, Վարո Գրիգորյանը` 112 կողմ ձայն: Հետաքրքիր է, որ վերահաշվարկի մասին դիմում ԸԸՀ ներկայացրել է առավելագույն կողմ ձայներ հավաքած թեկնածուն` Վարո Գրիգորյանը: Ապա` թե’ վերջինս, թե’ Կամո Հարությունյանը համատեղ դիմում են ներկայացրել ԸԸՀ, որ եթե ընտրվեն էլ, հրաժարվում են պաշտոնից: Փաստորեն, ըստ ԸՕ-ի` թիվ 37 ԸԸՀ-ն սկսեց վերահաշվարկը: Արդյունքում անճշտությունների թիվը 6-ից հասավ 18-ի, անվավեր քվեաթերթիկներինը` 7-ից 24, սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 228-ից դարձավ 218: Փոխվել է նաև Վարո րիգորյանին կողմ քվեարկած քվեների թիվը` 112-ից դառնալով 95: Քվեարկությանը մասնակցել է 231 ընտրող: Ըստ ՀՀ ԸՕ-ի` 30 օր հետո Խոզնավարում կկայանան նոր ընտրություններ` թեկնածուների նույն կազմով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել