HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում մարդ են դանակահարել

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ` նոյեմբերի 1-ին անհայտ անձինք երեք տեղից դանակահարել են քաղաքապետի նախկին թեկնածուներից մեկի ` ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակից, 1980 թ. ծնված Արտակ Յուրիկի Մանուկյանին: Նրան խիստ ծանր վիճակում տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Դեպքի առիթով Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, այսինքն` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: Հանցագործի անձը դեռեւս պարզված չէ, կան միայն կասկածյալներ, չնայած Գյումրիում խոսում են, թե սա կապված է ընտրությունների հետ եւ կատարվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցների հետ «տեղական պատերազմի մեջ մտնելու» հետեւանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter