Հանցագործությունների թիվը աճել է 4.8 տոկոսով
Այս տարվա 9 ամսում Հայաստանում աճ է արձանագրվել սպանության, բռնաբարության, ավազակության, կողոպուտի, գողության եւ յուրացման դեպքերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվը աճել է 18 տոկոսով:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Սայաթ Շիրինյանը: «Միեւնույն ժամանակ նախորդ տարվա համեմատ նվազում են սպանության փորձերով եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը»,-ասաց Ս. Շիրինյանը:
Նրա խոսքերով` հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ստիկանության ղեկավարությունը չի հանդուրժում դրանք հաշվառումից թաքցնելու պրակտիկան:
« ...Որոշակիորեն նվազել են հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, հատկապես` սպանության, սպանության փորձի, ավազակության, գողության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, խուլիգանության, մահվան ելքերով ճանապարհատրանստորտային պատահարների դեպքերով»,- նշեց Ս. Շիրինյանը:
Ըստ նրա` պատճառը նախագահական ընտրությունները եւ հետընտրական զարգացումներն էին. «Ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են գերծանրաբեռնված եւ, բնականաբար, այդ հանգամանքը չէր կարող չանրադառնալ նաեւ հանցագործությունների բացահայտման արդյունավետության վրա: Վիճակը բավականին սրված է եղել առաջին եռամսյակում: Բայց արդեն երկրորդ, առավելապես երրորդ եռամսյակում վիճակը բարելավվել է, ինչը հույս է տալիս, որ տարվա կտրվածքով մեր ցուցանիշներն անհամեմատ ավելի լավն են լինելու»:
2008 թ. տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու համար ոստիկանության 164 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի, այդ թվում` 12-ն ազատվել են աշխատանքից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել