Սյունիքում կատարվել է 5 հազար հա աշնանացան
Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ամփոփագրերի ` մարզում, հիմնականում բարձրադիր գոտիներում` Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում, կատարվել է 5 հազար հա ցանքս: Այս տարի նախատեսված է կատարել 20 հազար հա աշնանացան:
Մարզում զգացվում է ցորենի սերմացուի պակաս, սակայն մասնագետների համոզմամբ խնդիրը, ինչպես միշտ, կլուծվի գյուղացիական տնտեսությունների սեփական ուժերով: Ավելացնենք, որ գյուղտեխնիկայի խնդիրն էլ լուծված է մասամբ: Հիմնականում դաշտերում աշխատում է հին, բայց նորոգված գյուղտեխնիկա: Ի դեպ, վերջին օրերի անձրեւային եղանակների պատճառով Սյունիքում դանդաղել են աշնանացանի աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել