HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳԱԼԱ»- ի բողոքը բավարարվեց

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներկայացրած բողոքը` ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց անմիջապես հետո Գյումրիի քաղաքապետարանը մեկ տարի շարունակ համառորեն փորձում էր «ԳԱԼԱ»-ից հետ վերցնել հեռուստաշտարակը` վերջինիս օգտագործման համար «աբսուրդ ու առասպելական» վարձավճար պահանջելով:

Անցած տարվա դեկտեմբերին քաղաքապետարանը դատի էր տվել հեռուստաընկերությանը` պահանջելով ազատել իր սարքավորումները քաղաքապետարանի սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակից: Ու թեեւ հեռուստաընկերությունն էլ իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել քաղաքապետարանի դեմ` պահանջելով հարկադրել քաղաքապետարանին հանրության սեփականությունը հանդիսացող հեռուստաաշտարակը տրամադրել հանրությանը` տեղեկություններ ստանալու պահանջը բավարարելու համար, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը հարցը լուծեց հօգուտ քաղաքապետարանի: ՀՀ վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ թողեց վերջինիս կայացրած վճիռը: Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 31-ին որոշեց բեկանել վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը ու գործը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցները Վճռաբեկ դատարանի աննախադեպ այս որոշումը կապում են ժողովրդի բարձրացրած բողոքի ալիքի, միջազգային հանրության ճնշումների, ինչպես նաեւ «Ա1+»-ի` Եվրադատարանում տարած հաղթանակի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter