HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հռչակագիր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները այսօր ստորագրել են: Հռչակագիրը ենթադրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավաբանորեն պարտադրված միջազգային երաշխիքներ: «Նախագահները հանձնարարել են աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը»,- ասվում է Հռչակագրում: Նախագահները ընդգծել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական ջանքերի կարեւորությունը: Նախագահները հաստատել են, որ խաղաղ կարգավորման իրագործումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտադրված միջազգային երաշխիքներով: Նախագահներ Մեդվեդեւը, Ալիեւը եւ Սարգսյանը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակով աշխատել հակամարտության կարգավորման քաղաքական համաձայնեցման ուղղությամբ եւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին ակտիվացնել քայլերը բանակցային գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Իտառ-Տասս լրատվական գործակալությանը ասել է, որ Հռչակագրի հիմնական արժեքը կայանում է նրանում, որ այն 1994 թ.ին հակամարտող կողմերի միջեւ հաստատված պայմանավորվածությունն է թղթի վրա: «Կարեւորն այն է, որ 1994-ից հետո չի եղել նմանատիպ մի փաստաթուղթ, որի տակ իրենց ստորագրությունները դնեին հակամարտող երկու կողմերը»,- պարզաբանել է Մերզլյակովը: Նա Հռչակագիրը համարում է «շատ կարեւոր փաստաթուղթ», որը կարող է տալ նոր լիցք Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հետագա գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter