«Կենտավրը» հրավիրում է
«Կենտավր» հիպոթերապիայի եւ ձիասպորտի ասոցիացիան հրավիրում է Բոլորին, Բոլորին, Բոլորին!!! Մասնակցել «Կենտավրի»՝ մարդու, ձիու եւ բնության ներդաշնակության օրվան։
Կենտավրի տոնը կկայանա կիրակի օրը, 2008 թվականի նոյեմբերի 9–ին, Աշտարակի Ուշի գյուղում գտնվող Զատիկ ձիավարության ակումբում։
Հայաստանի այս հնագույն գյուղերից մեկում մենք՝ «Կենտավր» հասարակական կազմակերպությունը կիրառում ենք հիպոթերապիա մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Այդ մասին մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ.
http://www.hetq.am/arm/society/8435/
http://www.hetq.am/arm/photostory/1050/1/
Այդ օրը դուք կարող եք.
* Շփվել մեր ձիերի հետ, կերակրել նրանց շաքարով, խնձորով եւ գազարով։
* Զիավարել։
* Շփվել մեր երեխաների հետ, որոնք ձեզ կպատմեն ձիերի եւ հիպոթերապիայի մասին։
* Լսել լավ երաժշտություն կրակի մոտ մեր հատուկ հյուրեր ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ ռոք խմբի կատարմամբ!!!
* Շնչել Արագած եւ Արայի լեռներից եկող անսահմանափակ քանակությամբ թարմ օդ։
* Հիանալ Արայի լեռով մոտիկից։
* Ծիծաղել, պարել, պարզապես շփվել միմյանց հետ եւ շատ այլ բաներ։
Ուտելիքը կլինի ամբողջովին բուսական։ Սեղանին կլինի սանգրիա (գինի մրգերով)։ Եթե որեւէ մեկը նախընտրում է այլ խմիչքներ, հագիստ կարող եք դրանք բերել ձեզ հետ։
Ինչպես հասնել. Նոյեմբերի 9–ին առավոտյան ժամը 11.00–ին ՙ«Հայաստան» հանրախանութի մոտ ձեզ կսպասի մեծ ավտոբուս, որը կտեղափոխի ձեզ Ուշի եւ երեկոյան ժամը 17-18.00 –ին հետ կբերի Երևան։ Հետադարձ տոմսն արժե 1000 դրամ (երեխաները կերթեւեկեն անվճար)։
Դրես քոդ. Տաք հագուստ, բաճկոներ, գլխարկներ մինչեւ սանգրիայի առաջին բաժակը:
Ուշադրություն. Քանի որ տոնը բարեգործական է, սեղանին դրված կլինի տուփ, որտեղ դուք կարող եք դնել այնքան դրամ, որքան կցանկանաք (եթե դրամ կամ ցանկություն չունեք, մի վհատվեք, միեւնույնն է, դուք ցանկալի հյուր եք մեզ մոտ)։ Հավաքված ողջ հասույթը կհատկացվի հիպոթերապիայի կարիքներին։
Հատուկ իմ ընկերների եւ բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, որ այդ օրը ես նաև նշում եմ ծննդյանս օրը. Խնդրում եմ, եկեք առանց նվերների, եւ այն գումարը, որը պատրաստվում էիք ծախսել նվերի վրա, դրեք տուփի մեջ երեխաների համար։
Եթե ցանկանում եք ձեզ հետ բերել ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին, հանգիստ բերեք. մենք բոլորի համար տեղ ունենք։
Կոնտակտներ. Տոնին մասնակցել ցանկացողները կարող են գրել ինձ՝ Հասմիկին այս էլեկտրոնային հասցեով ([email protected]) կամ զանգահարել (093)210748 համարին։ Հաստատեք ձեր մասնակցությունը մինչև նոյեմբերի 7–ը, որպեսզի հասցնենք տրանսպորտ կազմակերպել բոլորի համար։
Անհամբեր սպասում ենք ձեզ մեզ մոտ
Հասմիկ Հովհաննսիյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել