HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Սաշիկ Սարգսյանը ա՞չք է դրել Տեր-Պողոսյանի ունեցվածքին

Մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ տեր-Պողոսյանի ձերբակալվելուց հետո նրա սեփականություն հանդիսացող կոմբինատի նկատմամբ մի խումբ հավակնորդներ են հայտնվել: Թեւես այս ընթացքում կոմբինատը տնօրինում է նրա կինը, եւ նշում էին, որ նա հասցրել է սեփականությունը ձեւակերպել ընտանիքի, մասնավորապես՝ եղբոր անունով, սակայն պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ: Ըստ Ախթալայում տարածված լուրերի՝ կոմբինատի նկատմամբ հավակնություններ ունի նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Բնակիչների պատմելով՝ Սաշիկ Սարգսյանը հատկապես վերջին շրջանում հաճախ է այցելում Ախթալա՝ գնում է իր շքախմբով, ծանոթանում տեղացիներին եւ արդեն սկսել է զբաղվել նաեւ կոմբինատի գործերով: Ըստ ախթալացիների՝ անգամ կոմբինատում իր յուրայիններին է տեղավորել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter