Գյուլ – Ալիեւ հանդիպում
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթը», նոյեմբերի 5-ին երկօրյա այցով Թուրքիա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Սա ընտրություններից հետո Ալիեւի առաջին այցն է լինելու Թուրքիա: Այցելությանը նախորդելու է Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիումը:Ամենայն հավանականությամբ, Ստամբուլում երկու նախագահները քննարկելու են Մոսկվայում հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Բաքու կայցելի նոյեմբերի 14-ին՝ մասնակցելու էներգակիրներին նվիրված գագաթնաժողովին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել