Բնապահպանության նախարարի առանձնատունը՝ Սեւանի ափին
Մի քանի ամիս առաջ, երբ ՀՀ կառավարությունում քննարկվում էր Սեւանա լճից ջրառի առավելագույն թույլատրելի քանակի հարցը, մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ հաստատված 360 մլն խմ ջրի բացթողումն անհրաժեշտ է ոչ թե գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման, այլ լճի ափին կառուցված տարբեր պաշտոնյաների շինությունները ջրի բարձրացող մակարդակից փրկելու համար:
Կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները նման հայտարարությունները համարում էին անհեթեթ ու անհիմն: Սեւանա լճի ափին կառուցված այս առանձնատունը՝ իր բազմաթիվ կցակառույցներով (լուսանկարում միայն դրա մի մասն է), պատկանում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Այն կառուցվել է այս տարվա ընթացքում եւ դեռ նորոգվում է: Առանձնատունը գտնվում է Շորժա գյուղից դեպի Արտանիշի արգելոց տանող ճանապարհին` ափից մի քանի մետր հեռավորության վրա: «Հետքի» աղբյուրի պնդմամբ՝ այս տարածքը մեկ տարի առաջ ընդգրկված էր Արտանիշի արգելոցի մեջ, սակայն կառավարության որոշումից հետո այն դուրս է մնացել արգելոցի տարածքից: Այս մասին կարդացեք «Հետքի» հաջորդ համարում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել