Կրճատումներ Կապանի մշակույթի կենտրոնում
Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի (ընդգրկում է քաղաքային գրադարաններն ու ակումբները) աշխատակիցները դժգոհ են համակարգում սպասվող կրճատումներից: Մշակույթի կենտրոնի տնօրեն Աշոտ Բեգլարյանը հունվարի 10-ին հրավիրելով ժողով`հայտարարել է, որ կրճատումներն անխուսափելի են լինելու:
"Առավել շատ կրճատում են գրադարանավարներին ու մեթոդիստներին: Սակայն հետաքրքիր է, որ նաև այլ աշխատակիցներ են ընդունում աշխատանքի: Այ, օրինակ, ասում են` կենտրոնին երաժիշտներ են պետք",- նշեցին գրադարանավարները: Ինչպես մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց Կապանի մշակույթի կենտրոնի կադրերի տեսուչ Սիլվա Հարությունյանը, բոլոր աշխատակիցները ծանուցվել են կրճատման մասին. "140 աշխատակից, այդ թվում նաեւ ես, ծանուցվել են, բայց թե քանի հոգի կկրճատվի` դեռ պարզ չէ",- նշեց տիկին Հարությունյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել