HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհատրանսպորտային տեսուչները կաշառք չեն վերցնում

2008 թվականը ղարաբաղցիներից շատերի համար թերեւս հաջողակ էր այն առումով, որ որոշ «ծառայությունների» համար ստիպված չեն եղել լրացուցիչ գումարներ ծախսել: Օրերս ծանոթ վարորդներիցս մեկը հիշելով դրանք մատնանշեց, որ 2008-ին վերացավ ճանապարհատրանսպորտային ոստիկանության տեսուչների կողմից վարորդներից գումարներ վերցնելու երեւույթը:

Ճիշտ է, փոփոխությունը ճանապարհատրանսպորտային կանոնները հաճախակի խախտող վարորդների շրջանում դժգոհության առարկա է դարձել, բայց երեւույթն ինքնին դրական է: «Նման տեսակի «կաշառք» չեն վերցնում նաեւ բժշկափորձագիտական հանձնաժողովում, որի որոշումների համաձայն մարդկանց հաշմանդամության կարգ է տրամադրվում»,-այս մասին փաստում են հերթական ստուգումն անցած բնակիչներից շատերը: Մնացած բնագավառներում նման երեւույթների մասին Ղարաբաղում դեռ չեն խոսում: Ավելին` լրացուցիչ գումարներ են շարունակում վերցնել առողջապահության բնագավառում: Ոլորտում ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից բնակչության շրջանում կատարված հետազոտության համաձայն, բուժման համար մարդիկ կատարել են նաեւ լրացուցիչ վճարումներ, ընդ որում` գյուղական բնակավայրերի բնակիչներն լրացուցիչ համարյա 4 անգամ ավելի շատ գումար են վճարել, քան մայրաքաղաքի բնակիչները: Լրացուցիչ վճարված միջին գումարը մեկ մարդու հաշվով կազմել է 68 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter