ԴԱՀԿ ծառայությունը վերսկսում է «Բջնի»-ի աճուրդը
Հունվարի 9-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ Հյուսիսային քաղացիական դատարանից ստացել է գրություն, ըստ որի դատարանի 30.12.2008 թ. վճռով ««Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործն ավարտվել է: Այս մասին հաղորդում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը:
Դատարանի որոշմամբ վճիռը օրինական ուժի մեջ է մտել 30.12.2008 թ.: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին քաղացիական գործի վարույթը ավարտելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է նույն օրենքի 13-րդ հոդվածի չորորդ և հինգերորդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար»,- նշվում է ստացված գրությունում:
Ըստ այդմ, ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում վերսկսվել են ««Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերող վարույթները: Հարկադիր էլետրոնային աճուրդը կմեկնարկի ս/թ հունվարի 23-ին: Ինչպես հավաստում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը, աճուրդի մեկնարկի մասին որոշումը ուղարկվել է պարտապան և պահանջատեր կողմերին «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1 հոդվածի 4 կետի համապատասխան, այն է` «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ»: ԴԱՀԿ մամլո ծառայությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 18-ին ԴԱՀԿ ծառայությունում մուտքագրվել էր Հյուսիսային քաղացիական դատարանի գրությունը, համաձայն որի «Սատուրն շինմորտաժ» ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Հայցը ընդունվել էր վարույթ և նշանակվել էր սնանկության ժամանակավոր կառավարիչ: Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37 հոդվածի 4 կետի՝ հարկադիր կատարողը կասեցրել էր ««Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերող կատարողական վարույթները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել