«Առավոտ». փրկության գործը ստանձնեց ԱԻ նախարարը
Օգոստոսի 1-ին Սեւանա լճի Ծովագյուղի հատվածում ուժեղ քամին ափից հեռացրել է երկու հեծանվանավակներ եւ մեկ ջրային մոտորանավակ, որը անսարք էր: Դրանով զբոսանքի էին դուրս եկել մի քանի քաղաքացիներ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ Վարդան Վարագյանը, 10-ամյա Վահրամ Վարագյանը, Սեւան քաղաքի բնակիչներ Դավիթ Գուլանյանը, Վահե Մովսիսյանը, Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Գասպարյանը եւ եւս մեկը՝ Հակոբ անունով, ափից 1500-2000 մետր հեռացել էին, բախվել իրար, վթարի ենթարկվել եւ շրջվել: Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Տեղեկանալով կատարվածի մասին՝ նախարարը անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը: Նախարարը մոտորանավակով հասել է խեղդվողներին եւ 1.5 ժամում նրանց հասցրել ափ: Ականատեսները թերթի հետ զրույցում պատմել են, որ փրկվածները, չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան. «հոպար, մերսի, մեռնելուց պրծանք, էթանք մի-մի թաս բան խմենք»: Նախարարը հրաժարվել է: Ավելի ուշ փրկվածները տեղեկացել են, թե ով է իրենց փրկարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել