HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա` երկու ընկերություններին

Ղարաբաղում սկսվել է ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա տրամադրելու գործընթացը: Երեկ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշել է Ստեփանակերտ քաղաքի եւ հարակից շրջանների տարածքում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա տրամադրել «Միքս մեդիա» եւ «Ռադիո Հայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:

Ինչպես Հետքին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը, դրանք հանձնաժողովի կողմից տրամադրված առաջին լիցենզիաներն են վերոնշյալ բնագավառում: Հիշեցնենք, որ Ղարաբաղում բացի վերոհիշյալ երկու ընկերություններից գործունեություն են ծավալում եւս մի քանի ռադիոընկերություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter