Արոնյանը կմասնակցի «Corus Chess -2009» մրցաշարին
Հայաստանի շախմատի արքա Լևոն Արոնյանը կմասնակցի «Corus Chess -2009» շախմատի միջազգային 71-րդ մրցաշարին, որը կանցկացվի հունվարի 16-ից փետրվարի 1-ը՝ նիդեռլանդական Վեյկ-ան-Զե քաղաքում: Մրցաշարին կմասնակցի նաեւ Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի կայքէջը։
«Corus Chess»-ն աշխարհի հնագույն և հզորագույն շախմատային մրցաշարերից է եւ 1937 թ. ի վեր անցկացվում է ամեն տարի։ Այն ծաղկում ապրեց հատկապես 1960 թվականից, երբ մրցաշարին սկսեցին մասնակցել նաեւ ԽՍՀՄ-ի շախմատիստները: Այդ տարվա մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրին Բենթ Լարսենը եւ Տիգրան Պետրոսյանը: Վեյկ-ան-Զեում մրցաշարն ավանդաբար անցնում է շրջանաձև համակարգով երեք խմբերում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել