HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ը պարտավորվում է արդիականացնել վրացական բանակը

Վաշինգտոնում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության խարտիայի շրջանակներում «Ամերիկան ստանձնում է վրացական բանակի արդիականացման և երկրի պաշտպանության կարողության բարձրացման պարտավորությունը»:

Գ. Վաշաձեի խոսքերով, փաստաթուղթը սկսվում է Վրաստանի համար կարևոր հայտարարությամբ, որտեղ երկու երկրներն էլ մեկ անգամ ևս հաստատում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու սուվերենությունը: «Փաստաթղթում նաև նշված է, որ ԱՄՆ-ը իր վրա է վերցնում վրացական բանակի արդիականացման, երկրի պաշտպանության բարձրացման և այդ ոլորտում համագործակցության պարտավորությունները»,-ասել է Վաշաձեն: Նախօրեին Վրաստանի կառավարության ղեկավար Դավիթ Բակարաձեն հերքել է այն տեղեկությունները, որ Խարտիան իբրև թե նախատեսում է նաև ամերիկյան զիված ուժերի և զորակայանների տեղակայումը Վրաստանի տարածքում` միևնույն ժամանակ նշելով, որ «Ամերիկան շարունակում է աջակցել Վրաստանին` նրա պաշտպանությունն ուժեղացնելու, վարժեցնելու, նախապատրաստելու և զինելու գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter