HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը դադարեցվել է

Այսօր առավոտյան Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը. «Հայաստանի հետ կապող 1000 մմ գազատարի վրա հայտնաբերվել է վթարի 4 օջախ, դրա համար գազատրանսպորտային ընկերությունը 5 օրվա ընթացում կիրականացնի վերականգնողական աշխատանքներ, վթարը տեղի է ունեցել գազախողովակի վրա գազի ճնշման պատճառով, որը տեղի է ունեցել Հայաստանում գազի սեզոնային օգտագործման ավելացման պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին:

Ըստ նրա` վթարի օջախներից մեկի պատճառով անհրաժեշտություն առաջացավ գազատարի ժամանակավոր փակման, որպեսզի կարողանան խուսափել հետագա բարդություններից եւ կարողանան վերացնել վթարը կարճ ժամկետներում: Այս մասին տեղեկացնում է Ռեգնում գործակալությունը Վրաստանի Էներգետիկայի նախարարը հայտարարել է նաեւ, որ գարնանը պլանավորվում է գազատարի ամբողջական վերականգնողական աշխատանքների իրականացում, որի համար Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան արդեն գումար է հատկացրել: ՀայՌուսգազարդ» -ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մասնագետների խումբը գործուղվել է Վրաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Մինչ գազի մատակարարման վերականգնումը Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter